ՄԱՔԵՆԻՍ

:
գյուղ
:
481
:
2 200մ
:
Վարդենիս
:
40°07′36″ հս.լ. 45°36′57″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Հարություն Մանուկյան
Հեռախոսային Կոդ:
+374 (269)
Փոստային Ինդեքսներ:
1617
ՄԱՔԵՆԻՍ
Մաքենիս գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 15կմ հարավ-արևմուտք, Կարճաղբյուր գետի հովտում: Ունեցել է Ղզլվանք և Չիչակլու անունները:
Գյուղը հիմնադրվել է 1828-29 թվականներին Արևմտյան Հայաստանի Վանի, Մուշի, Կարսի գյուղերից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, բուժկետ և կապի հանգույց: Գյուղում պահպանվել են նշանավոր Մաքենյաց վանքը (9-րդ դար), եկեղեցիներ (10-13 դարեր), միջնադարյան գերեզմանոց խաչքարերով: