ՄԵԾ ՄԱՍՐԻԿ

:
գյուղ
:
3 428
:
1 940մ
:
Վարդենիս
:
40°13′07″ հս.լ. 45°46′10″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար:
Միշա Խլոյան
Հեռախոսային Կոդ:
+374 (269)
Փոստային Ինդեքսներ:
1618
ՄԵԾ ՄԱՍՐԻԿ
Մեծ Մասրիկ գյուղը Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Վարդենիսից 5կմ հյուսիս-արևելք, Մասրիկ գետի ափին: Ունեցել է Մեծ Մազրա անունը:
Որպես բնակավայր հայտնի է 7-րդ դարից: Գյուղում գործում են մեկ միջնակարգ դպրոց, մեկ տարրական դպրոց, 2 մանկապարտեզ, նախակրթարան, բուժկետ, ալրաղաց, հյուրանոց, գազի լցակայան, հեռուստաաշտարակ, օդերևութաբանական կայան, կապի բաժանմունք, մշակույթի տուն և խանութներ: Բնակչությունը աշխատում է վերոհիշյալ օբյեկտներում, զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում պահպանվել են 17-րդ դարի եկեղեցու ավերակներ, 12-13 դարերի 2 մատուռ, խաչքարերով գերեզմանոցներ և 881թ. բարձրարվեստ խաչքար: