ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ

գյուղ
8 167
1 960մ
Մարտունի
40°08′45″ հս.լ. 45°15′50″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Կարո Գևորգյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1414

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ


 

    Ներքին Գետաշեն գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 2կմ հյուսիս-արևմուտք, Արգիճի գետի ափին, Սևանա լճից ոչ հեռու: Ունեցել է Ներքին Ադյաման անունը:

    Ժամանակակից գյուղը հիմնադրվել 1828-29թթ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկետ, գրադարան: Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս 9-րդ դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը 9-10-րդ դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը: Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով: Գյուղի կենտրոնում գտնվում են սբ. Գրիգոր Լուսավորիչ (19դ.) և սբ. Վարդան (9-10 դարեր) եկեղեցիները, սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դարեր): Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի սբ. Աստվածածին եկեղեցին (9դ.), բազմաթիվ խաչքարեր: Գյուղի մոտ կան նաև դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի, և 11-13-րդ դարերի «Իշխանհատիկ» եկեղեցին: