ՆՈՐԱՏՈՒՍ

գյուղ
6 825
1 920մ
Գավառ
40°22′56″ հս.լ. 45°10′42″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Մուրադ Հարությունյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1213

ՆՈՐԱՏՈՒՍ


 

    Նորատուս գյուղը Գավառի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Գավառից 5կմ հյուսիս-արևելք, Գավառագետի ափին: Հիմնադրվել է 1829 թվականին:

    Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Նախկինում բնակչության մեծ մասի զբաղմունքը ձկնորսությունն էր: Գյուղում գործում են 3 հանրակրթական դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի դպրոց, բուժկետ, առևտրի և սպասարկման կետեր: Նորատուսը մարզի հնագույն բնակավայրերից է, որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ: Գյուղի կենտրոնում գտնվում է սբ. Աստվածածին (9-րդ դար) եկեղեցին, գյուղից հարավ՝ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 2կմ արևելք՝ «Աղելիճ» վանքը, ամրոց, գյուղատեղի և 13-14-րդ դարերի եկեղեցի: Նորատուսի գերեզմանոցը Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից հետո հանդիսանում է աշխարհում ամենամեծ խաչքարային գերեզմանոցը: Այստեղ պահպանվել են հին կոթողներ, հուշասյուների բեկորներ, 9-18-րդ դարերի բազմաթիվ քանդակազարդ խաչքարեր: Նորատուսի մոտ հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի դամբարաններ: