population

Մարզի Բնակչությունը

 
   Բնակչության ավելի քան 99%-ը հայեր են, որոնք հիմնականում 1828թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Թուրքիայից վերաբնակեցվածների սերունդներն են: Մարզի տարբեր համայնքներում ապրում են ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ: Գյուղական բնակչությունը մոտ  67%  է: 
 
   Մարզում կա 5 քաղաք, որոնցից ամենամեծը մարզկենտրոն Գավառն է, որի բնակչությունը մոտ 26 000 է: Գավառը նախկինում արդյունաբերական կենտրոն էր, բայց հիմա ձեռնարկությունները ցավոք չեն գործում: Մեծությամբ երկրորդ քաղաքը Սևան քաղաքն է, որի բնակչությունը 23 000 է: Սևանը նպաստավոր աշխարհագրական դիրք ունի: Այն գտնվում է Երևան - Իջևան և Երևան – Գավառ ավտոմայրուղիների, ինչպես նաև Երևան – Սոթք երկաթուղու խաչմերուկում: Ամառային շոգ ամիսներին բազմաթիվ մարդիկ գալիս են հանգստանալու Սևանա լճի ափին: Մյուս քաղաքներն են Մարտունին, Վարդենիսը և Ճամբարակը: Մարզի ամենամեծ գյուղը Վարդենիկն է, որը Հայաստանի ամենամեծ գյուղերից է (մոտ 9700 մարդ) :